23 Մարտի 2017, 273 - Ա
«ԱԶՆԱՎՈՒՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող,  668 081 700  դրամ սկզբնական արժեքով, 1224.4 քառ. մետր  մակերեսով Շառլ Ազնավուրի տունթանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  0.1 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել «Ազնավուրը» հիմնադրամին (այսուհետ՝ hիմնադրամ)` բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով: 
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի 2010 թվականի ապրիլի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N  10/0010 պայմանագիրը.
2)  սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման  հիմնադրամի միջոցների հաշվին: