Կառավարության որոշումներ

23 Մարտի 2017, 278 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1158-Ն որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 99-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 293,679.0 հազ. դրամ, որից՝ 80,055.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, 4,560.0 հազ․ դրամը՝ «Համակարգչային ծառայություններ» հոդվածով, իսկ 209,064.0 հազ. դրամը` տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտավորությունների մարման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով):».
2) որոշման 3-րդ կետում «և առաջացած հարկերի վճարման» բառերը փոխարինել «, առաջացած հարկերի վճարման և մոբիլ սարքի ծրագրային հավելվածի ձեռքբերման համար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023