Կառավարության որոշումներ

23 Մարտի 2017, 281 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ ՎԴ/11540/05/13 կատարողական թերթի համաձայն՝ «Պլենիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված 30,000.0 հազ. դրամ սակագնային քվոտայի չօգտագործված մնացորդը վերադարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2017 թվականին հատկացնել 21,275.0 հազ. դրամ (յուրաքանչյուր ամիս՝ հավասար համամասնական բաշխվածքով), այդ թվում` 2017 թվականի առաջին եռամսյակում` 5,318.8 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 10,637.5 հազ. դրամ, ինն ամսում` 15,956.3 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում «Պլենիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հաշտության համաձայնություն` 21,275.0 հազ. դրամը մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս համամասնորեն վճարելու պայմանով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023