Կառավարության որոշումներ

23 Մարտի 2017, 293 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը հաստատելու մասին» N 363-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «և օգտակար հանածոյի արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.
2) 1-ին կետի 2-րդ ենթակետը «արդյունահանման» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.
3) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`
ա. թույլտվության վերնագիրը «արդյունահանման» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով,
բ. «Ուղեկից բաղադրիչների անվանումները» պարբերությունից հետո լրացնել նոր՝ «Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի և թափոնների անվանումը» և «ընդերքօգտագործման թափոնների ծավալները» պարբերություններով,
գ. «Տրամադրված տեղամասի ծայրակետերի կոորդինատները» պարբերությունը «տեղամասի» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:

 

Արխիվ

2024

2023