Կառավարության որոշումներ

23 Մարտի 2017, 305 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը` 2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագրեր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը՝ ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1775007844.0 դրամ սկզբնական արժեքով, պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համաձայն N 1 հավելվածի` համապատասխան համայնքի արոտավայրերի բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 505707376.0 դրամ սկզբնական արժեքով, պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 2 հավելվածի` համապատասխան համայնքում անասնապահության զարգացման նպատակով կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կոոպերատիվների հետ.
2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
4. Նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները սահմանել նվիրաբերության մասին պայմանագրերում` համաձայնագրերի պահանջներին համապատասխան` դրանցում նախատեսելով, որ գույքը նվիրաբերության պայմաններին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում գույքը վերադարձվում է նվիրաբերողին:
5. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի և բեռնատար ավտոմեքենայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023