Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 313 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի «0721.07.4 Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա» բաժնում «Վարպետ՝ կաթնային և կաթնաթթվային մթերքների արտադրության» բառերը փոխարինել «Կաթի և կաթնամթերքի արտադրության ապարատավար-օպերատոր» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. հանել «0414.03.5 Արտադրանքի ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)» տողը,
բ. «0728.09.5 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)» տողում «Տեխնիկ՝ արտադրանքի ստանդարտացման և համապատասխանության հավաստագրման» բառերը փոխարինել «Տեխնիկ-փորձագետ՝ արտադրանքի ստանդարտացման և համապատասխանության հավաստագրման» բառերով,
գ. «1015.01.5 Զբոսաշրջություն» տողում «3,5» թիվը փոխարինել «3» թվով, իսկ «2,5» թիվը` «2» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2020

2019