Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 314 - Ն

«ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Երևան քաղաքի Տերյան 91, Իսահակյան 28 և Գ. Քոչարի 4 հասցեներում գտնվող շենքերի բակում տեղադրված «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց՝ Մոսկովյան ճեմուղու տարածք:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) «1.6 Կենտրոն թաղ» բաժնի «67.1» պետական ցուցչի «7-րդ» սյունակը լրացնել «Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց՝ Մոսկովյան ճեմուղու տարածք» բառերով.
2) «9-րդ» սյունակը լրացնել «2017 թ. տեղափոխվել է Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց՝ Մոսկովյան ճեմուղու տարածք» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023