Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 320 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 27 հասցեում գտնվող՝ 3954.4 քառ. մետր ընդհանուր մակերեսից 406 քառ. մետր տարածքը այսուհետ` գույք հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023