Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 336 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ) ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՖՈՐՄԱՏՈՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐ-ՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 16.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի պատվիրատու կարող են հանդիսանալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանների) ամբողջ տարածքի վեկտորային ֆորմատով բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական քարտեզ ձեռք բերած անձինք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023