Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 355 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում օտարելու նպատակով:
3. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 10570000 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)՝ համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 1950000 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)` համաձայն N 4 հավելվածի, հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ գույքը հաշվառումից հանելու, հաշվառելու և հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
4) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023