Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 346 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱ-ՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐ-ՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ», «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետերի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրության հավելվածի 50-րդ կետի, 22-րդ կետի 6-րդ ենթակետի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023