Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 350 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ա», «բ», «գ», «դ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հիմնական կրթության վկայական,
բ) հիմնական կրթության գերազանցության վկայական,
գ) միջնակարգ կրթության ատեստատ,
դ) միջնակարգ կրթության գերազանցության ատեստատ,».
2) «ա», «բ», «գ», «դ» կետերին համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3 և
4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023