Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 352 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 1.2-րդ կետի «բ», 2.2-րդ կետի «դ», 3.2-րդ կետի «գ», 4.2-րդ կետի «գ» և 5.2-րդ կետի «բ» ենթակետերի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների» բառերը փոխարինել «այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների» բառերով.
2) որոշման նախաբանում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 1.2-րդ կետի «բ», 2.2-րդ կետի «դ», 3.2-րդ կետի «գ», 4.2-րդ կետի «գ» և 5.2-րդ կետի «բ» ենթակետերին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Արխիվ

2024

2023