Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 353 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 77 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի «Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը հաստատելու մասին» N 77 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման 1-ին կետով հաստատված անվանացանկի վերնագրում փոխարինման բառը փոխարինել փոխարինելու կամ վերադարձնելու բառերով.
2) որոշման նախաբանը Սպառողների իրավունքների բառերից հետո լրացնել պաշտպանության բառով.
3) որոշման 1-ին կետով հաստատված անվանացանկի`
ա. 3-րդ կետը Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ բառերից հետո լրացնել ՝ բացառությամբ օծանելիքի բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ:,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք:,
դ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023