Կառավարության որոշումներ

30 Մարտի 2015, 356 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵ-ՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային, Կարճևանի գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային, Կարճևանի գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում` ըստ N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում.
2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.
3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 50 տարի:
3. Ճանաչել «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի վկայականը` 03 Ա 961221, գրանցման համարը` 286.110.811221) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.
2) «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած՝ ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առավելագույնը մեկ տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր:

Հավելված

Արխիվ

2022

2021