Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2017, 403 - Ն

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել `
1) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023