Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2017, 395 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 610-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի
«Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 610-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 3-րդ և 16-րդ կետերը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «ԳԱԶ-3102» մակնիշի, 029 ՕՕ 01 պետհամարանիշի և «ՊԵԺՈ 406» մակնիշի, 066 ՕՕ 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են դուրսգրման:»:

 

Արխիվ

2024

2023