Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2017, 411 - Ն

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի  բ2-րդ  և  2.1-ին  մասի  ա1-րդ,  բ4-րդ  կետերը՝   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ   է.
1. Սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023