Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2017, 412 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված կարգում՝
ա. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ` էլեկտրոնային եղանակով.»,
բ. ուժը կորցրած ճանաչել կարգի NN 2 և 2-1 հավելվածները, 12-րդ կետն ու 30-րդ կետի «գ» ենթակետը,
գ. 8-րդ կետի «գ» ենթակետում, NN 3 և 3-1 հավելվածներում և 24-րդ կետում «դիմում» բառը և իր համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հայտ» բառով և իր համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023