Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 402 - Ա

ՌՈՒՍԱԿԱՆ «ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1.-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և ռուսական «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2016 թվականի հուլիսի 1-ին կնքված 220 կՎ «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցման մասին պայմանագրի շրջանակներում «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:


 

Արխիվ

2024

2023