Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 426 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,132,732.9 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 256,989.7 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 326,004.9 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 549,738.3 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023