Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2017, 454 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 4-րդ կետում՝
ա. 5-րդ ենթակետում «մաքսային ընթացակարգ» բառերը փոխարինել «ընթացակարգ» բառով,
բ. 7-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվություն՝ միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված բեռների կաբոտաժային փոխադրման իրավունք։ Բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվությունը վավերական է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում։».
2) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը.
3) 14-րդ կետի «5» թիվը փոխարինել «3» թվով.
4) 15-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) կաբոտաժային փոխադրումներ կատարելու։».
5) 16-րդ կետը «երթ» բառից հետո լրացնել «կամ կաբոտաժային փոխադրումներ» բառերով.
6) 24-րդ կետը «տախոգրաֆով» բառից հետո լրացնել «, իսկ կաբոտաժային փոխադրման դեպքում՝ նաև նավիգացիոն համակարգով» բառերով.
7) 37.1-ին կետից հանել «և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը» բառերը.
8) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Բեռների կաբոտաժային փոխադրումներն իրականացվում են միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված դեպքերում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023