Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2017, 464 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N 28) դեղը` Հայաստանի Հանրապետությունում հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) տասնօրյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:


 

Արխիվ

2024

2023