Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2017, 465 - Ա

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԱՐՍԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վիկտոր Սասունի Հովսեփյանին (ծնվ.՝ 1991 թվականի հուլիսի 21-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 9) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:
2. Մարսել Սասունի Հովսեփյանին (ծնվ.՝ 1990 թվականի հունիսի 9-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 9) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
 

Արխիվ

2024

2023