Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2017, 482 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2017 թվականի կարիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման ընթացակարգ (այսուհետ` գնման ենթակա ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի Գնումների գործընթացի կազմակերպման մասին N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար 2017 թվականի գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Գաղտնի:
4. Գաղտնի:
Հավելված

Արխիվ

2024

2023