Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2017, 512 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 191-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման մասին» N 191-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 1-ին ենթակետը «միջոցով» բառից հետո լրացնել «, սահմանելով, որ սույն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի ծրագրի մասով՝ նշված գործառույթներն իրականացվելու են 2017 թվականի հուլիսի 31-ից հետո» բառերով.
2) 2-րդ ենթակետում «11-րդ կետի» բառերը փոխարինել «5-րդ և 11-րդ կետերի» բառերով:

 

Արխիվ

2024

2023