Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2017, 514 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների բաժինը, հարկային (տարածքային) տեսչությունները (մարմինները), մաքսատները և մաքսային կետերը:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման վարչություն, փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, հյուսիսային մաքսատուն-վարչություն, հարավային մաքսատուն-վարչություն, արևելյան մաքսատուն-վարչություն, արևմտյան մաքսատուն-վարչություն, արարատյան մաքսատուն-վարչություն, ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին ու գնումների համակարգման բաժին:
3. Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն, իսկ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը` մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 18-րդ կետի 17-րդ ենթակետից հանել «, հարկային (տարածքային) տեսչությունների, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի» բառերը.
2) հավելվածի 35-րդ կետից հանել «, հարկային տեսչություններ, մաքսատներ ու մաքսային կետեր և առանձնացված ստորաբաժանումներ» բառերը.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հավելված

Արխիվ

2024

2023