Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2017, 534 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսնօրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման ուղեցույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023