Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2017, 535 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի Մովսես Խորենացու փողոցի N 13 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող՝ 1.2 հեկտար մակերեսով և 14,904.0 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ իրականացնել նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են կատարման` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքները:
 

Արխիվ

2024

2023