Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 558 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը
17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Ծխախոտային արտադրատեսակի տուփի վրա պետք է մակնշված լինի դրա առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության
2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:»:
 

Արխիվ

2024

2023