Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 567 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսություն պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով տիրազուրկ և Հայաստանի Հանրապետության սեփականությունը ճանաչված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում գտնվող Քանաքեռ ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարից դեպի «Ռուսալ-Արմենա» փակ բաժնետիրական ընկերության տարածք գնացող 836 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագիծը (այսուհետ՝ գույք)՝ 14700000 դրամ շուկայական արժեքով:
2. Գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի կնքումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023