Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 569 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 4-րդ կետում՝
ա. «գ» ենթակետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «մարտական գործողությունների» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» ենթակետերով.
«զ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ,
է) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Այն անձինք, ովքեր մասնակցել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, սակայն չունեն իրենց հիվանդության կամ վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշում, բայց ունեն 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող փաստաթղթեր, դիմում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` ներկայացնելով իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի ուղեգիր և «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տեղեկանքը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը` հիվանդության պատճառական կապի մասին, ամբուլատոր քարտ և վիրավորված (խեղված) լինելը կամ հիվանդությունը հաստատող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզ:»:
2. Սույն որոշումն ուժի է մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023