Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 546 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ (այսուհետ` մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ` ՄՄԱՏՀ) մուտք գործելու կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023