Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 576 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին N 338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը լրացնել NN 7, 8 և 9 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) որոշման 1-ին կետում «NN 1, 2, 3, 4, 5 և 6» բառերը փոխարինել «NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023