Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2017, 592 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող, 147 540 945 դրամ սկզբնական արժեքով 518.74 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 12 873 379 դրամ սկզբնական արժեքով 15.6 քառ. մետր մակերեսով շինությունն ու դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և սույն որոշման հավելվածում նշված գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի առանձնացման համար անհրաժեշտ չափագրման և դրանց՝ որպես առանձին միավորի գրանցման աշխատանքների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում և հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023