Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2017, 606 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը` 2011 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման և 2014 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի (այսուհետ` երկուսը միասին` ծրագրեր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 406346730.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 1 հավելվածի` կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
2. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 27725000.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ժամանակավոր պահատվության հանձնված` 5201400,0 դրամ սկզբնական արժեքով գույքն ամրացնել նույն պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 3 հավելվածի:
4. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 1080000.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող 2011 թվականի արտադրության մեկ հատ «Պլոտտեր ԷյչՊի Դիզայնջետ 510 (Սիէյչ 336Էյ)» մակնիշի մեծ ֆորմատի տպիչը սեփականության իրավունքով հանձնել «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների հետ.
2) սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում և որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
6. Նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները սահմանել նվիրաբերության մասին պայմանագրերում` ծրագրերի պահանջներին համապատասխան` դրանցում նախատեսելով, որ գույքը նվիրաբերության պայմաններին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում գույքը վերադարձվում է նվիրաբերողին, ինչպես նաև սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված բեռնատար ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023