Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2017, 607 - Ա

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին`
1) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 07 խմբի 03 դասի «01. Զբոսաշրջության զարգացման ծրագիր» բյուջետային ծրագրով նախատեսված միջոցառումների գծով սահմանված հատկացումներից 80,600.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամին որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի հատկացնել 80,600.0 հազ. դրամ և ապահովել մեկամսյա ժամկետում դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրի կնքումը:
 

Արխիվ

2024

2023