Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2017, 659 - Ն

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԿՆՔՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆԸ) ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԼՐԻՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 4-րդ մասը՝ Հայաստանի  Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) hորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.
2) հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
 

Հավելված

Արխիվ

2024

2023