Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2017, 687 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման N 2 հավելվածում ներառված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների՝ հաշվառումից հանելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ պետական հաշվառման հետ կապված ծախսերը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023