Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2017, 680 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023