Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2017, 741 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 7040.3 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 1 հավելվածի, 7885.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, 13453.0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 3 հավելվածի, 8589.5 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 4 հավելվածի, 6003.8 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 5 հավելվածի, 278.5 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 6 հավելվածի և 265.0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 7 հավելվածի հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը գլխավոր հարկադիր կատարողի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցների հաշվին։
 

Հավելված

Արխիվ

2024

2023