Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2017, 758 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները հաստատելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին սույն որոշման 1-ին կետով սահմանված բանաձևով հաշվարկված հատկացումներում կատարել վերաբաշխումներ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ: Հատկացվող գումարների վերաբաշխումները 2017 թվականի համար` Երևանի քաղաքապետարանի մասով, կարող են կատարվել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023