Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2017, 757 - Ն

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 4.2-րդ կետի «ժ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) որ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերը, շինությունները դասակարգվում են բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության.
2) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
3) hասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
4) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023