Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2017, 762 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՍՊԱՅԿԱ» ՈՒ «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված՝ Երևանի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հեկտար մակերեսով կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Համաձայնություն տալ Երևանի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Երևանի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում գտնվող` 76.4 հեկտար մակերեսով, 2.246.160.000 դրամ կադաստրային արժեք ունեցող և 86.8 հեկտար մակերեսով, 2.551.920.000 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասերը համապատասխանաբար «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն՝ համաձայն N 3 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի նվիրաբերության պայմանագրերի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրերում նախատեսելով սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները և, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջոցների հաշվին։

Հավելված

Արխիվ

2024

2023