Կառավարության որոշումներ

6 Հուլիսի 2017, 777 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011  թվականի  փետրվարի  17-ի  N 304-Ն  որոշման  4-րդ  կետին  համապատասխան`   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 341-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1929-Ա որոշման համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյաններին՝ 2012 թվականի փետրվարի 23-ին նրանց հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրով հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի մեկսենյականոց 6 բնակարաններն անհատույց օգտագործման պայմանագրով շահառուներին հանձնելու և բնակարանների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) եռօրյա ժամկետում՝ սույն որոշման հավելվածում նշված բնակարանները հաշվառել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում.
2) եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա և Ռեբեկա Հովսեփյանների հետ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին։
 

Հավելված

Արխիվ

2024

2023