Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2017, 660 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում ու N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 212-Ն որոշման 2-րդ կետում «71,893.1» թիվը փոխարինել «71,133.1» թվով, «60,637.0» թիվը՝ «59,877.0» թվով, իսկ N 4 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքում հողի սահքի հետևանքով բարձր ճնշման խողովակաշարն իր նախագծային դիրքին վերականգնելու և խողովակաշարի վթարված հատվածը վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 760.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
4. Թույլատրել սույն որոշման N 4 հավելվածում նշված «Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում» գնման առարկայի գնման գործընթացն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման պահանջները: Նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023