Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2017, 811 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտաբյուջետային բանկային հաշիվ բացելու մասին» N 1194-Ա որոշման 2-րդ կետը «առուվաճառքի պայմանագրի գնի վճարումներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով վճարումներ)» բառերից հետո լրացնել «, իսկ գումարի մնացորդն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման ծախսերի իրականացմանը» բառերով:
 

Արխիվ

2024

2023