Կառավարության որոշումներ

6 Հուլիսի 2017, 812 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցված 258 բնակելի տները՝ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվելուց հետո, դրանց նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցումն ապահովելու նպատակով ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝
1) Հայաստանի Հանրապետության անունից Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը, կատարել հանձնումընդունում և ամփոփ տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ծրագրի շահառուների հետ իրականացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը.
4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծրագրի շահառուների հետ սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկելուց հետո, եռամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն նվիրատվության պայմանագրերի կնքման, ինչպես նաև այդ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանից սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա նվազեցնել կոմիտեում հաշվառված՝ նոտարական ծառայությունների և կադաստրային գրանցումների գծով առկա դեբիտորական պարտքի մնացորդները:
4. Սահմանել, որ սույն որոշման՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման տուրքերը և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարները կատարվում են ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության «Վանաձոր» նոտարական տարածքին փոխանցված միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի արժեքի հաշվարկն իրականացվում է «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի և այդ գույքերի մասով Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության և ծրագրի շահառուների միջև կնքված նախնական պայմանագրերի համաձայն՝ որպես շինարարության մակերես դիտարկելով կառուցված բնակելի տան ընդհանուր մակերեսի և 1.25 գործակցի բազմապատիկը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար վճարներ չեն գանձվում:
6. Գյումրու և Սպիտակի համայնքներին սեփականության իրավունքով հանձնել ծրագրի շրջանակներում 2010-2012 թվականներին Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում և 2010 թվականին Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված նոր կոմունիկացիոն համակարգերը՝ համապատասխանաբար համաձայն NN 2 և 3 հավելվածների, դրանց արժեքը նվազեցնելով «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NԱՊՁԲ-08/132, NԱՊՁԲ-08/133 և NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված կանխավճարից:
7. Առաջարկել Գյումրու և Սպիտակի համայնքների ղեկավարներին Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կատարել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված գույքի հանձնում-ընդունում և հանձնման-ընդունման արձանագրությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին և 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NԱՊՁԲ-08/132, NԱՊՁԲ-08/133 և NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրերի համաձայն «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացված կանխավճարից հաշվանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով նախատեսված հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա՝ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված անշարժ գույքերի արժեքները:

Հավելված

Արխիվ

2024

2023