Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2017, 814 - Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱ¬ԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ, 196-րդ հոդվածի 1-ին և 223-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023