13 Հուլիսի 2017, 794 - Ա
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1.  Հավանություն տալ 1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2.  Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: